Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ճզմաչյանը հրաժարվում է պաշտոնից

Ճզմաչյանը հրաժարվում է պաշտոնից
26.09.2017 | 00:52

Հայաստանի բանկային ոլորտը տարակուսանքի մեջ է. մեզ հասած տեղեկության համաձայն, 44 տարի անընդմեջ ղեկավարելով պետական և առևտրային բանկեր, նպաստելով համակարգի զարգացմանը, ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը մտադիր է ոչ միայն թողնել պաշտոնը, այլև ընդհանրապես հրաժարվել բանկային գործից։ Մեզ հետ հեռախոսազրույցում Սամվել Ճզմաչյանը հաստատեց այս տեղեկությունը, չբացելով փակագծերը, ասաց. «Մտադիր եմ ստեղծել և զարգացնել բիզնեսի մեկ այլ ճյուղ»։

Այլ կերպ ասած, Սամվել Ճզմաչյանը 44 տարի անց բանկիրից վերածվում է գործարարի։ Առաջին հայացքից այս քայլը, իհարկե, մեծ ռիսկ է ենթադրում, սակայն, մյուս կողմից, եթե նկատենք նրա մեծ փորձը բանկային համակարգում` սկսած խորհրդային ժամանակներից, ապա պետք է ենթադրել, որ ռիսկը կարող է արդարացված լինել։ Ի վերջո, բանկն այն կառույցն է, որը սերտորեն փոխկապակցված է բիզնեսի` տնտեսության հետ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ